Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հաշվի առնելով Վազգեն Արևյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 12-ի N Ք-3896). 1. Վազգեն Արևյանին տալ պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Վազգեն Արևյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 45 000 (քառասունհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վազգեն Արևյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |