|
| ՆԱԽԱԳԻԾ
|
06 նոյեմբերի 2025 թ. |
«ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 9/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 113-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 06-ի N Տ-2973). 1. Թույլատրել «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2025 թվականի նոյեմբերի 01-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ ժամանակահատվածում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9/3 հասցեում տեղադրել արտաքին գովազդ (Թույլտվություն N կցվում է): 2. Հաստատել արտաքին գովազդի էսքիզները՝ համաձայն հավելվածի: 3. «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201611 հաշվեհամարին վճարել 54 000 (հիսունչորս հազար) դրամ տեղական տուրք՝ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԲԻԹԻԷԼ ՍԵՐՎԻՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
| Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|