|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2025 թվականի N 4021 |
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 3292 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի 2025 թվականի հոկտեմբերի 01-ի N Կ-01102025-07-0160 որոշումը, հաշվի առնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի զեկուցագիրը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 02-ի N Ք-6501). 1. Աբովյան համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 21-ի «Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հատակագիծը հաստատելու և հասցե տրամադրելու մասին» N 3292 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝ 1) որոշման վերնագրում «ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառից հետո լրացնել «ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ,» բառերով. 2) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «1. Հաստատել Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Առինջ գյուղում գտնվող 07-011-0252-0001 և 07-011-0252-0017 կադաստրային ծածկագրերով հողամասերից 801.8 քառակուսի մետր մակերեսով հողամասի հատակագիծը (կցվում է), մի մասի՝ 354.0 քառակուսի մետր մակերեսի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|