Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Քնարիկ Նազարյանի լիազորած անձ Անդրանիկ Նազարյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ի N Ք-7716). 1. Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ գրանցված Հայաստանի Հանրապետության Կենտրոն նոտարական տարածքի նոտարի գրանցամատյանում N 17233) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Պտղնի, Պտղնի-2 այգետարածք, 12-րդ թաղամաս, 10: 2. Քնարիկ Նազարյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |