Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱՐԹ ԻՆ ԱԲԼԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մայիսի 29-ին լրամշակված և փոփոխված աշխատանքային նախագիծը, հաշվի առնելով Էմիլ Փեզեշքյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 30-ի N Ք-3569). 1. Համաձայնեցնել Աբովյան համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 27-ի «Էմիլ Փեզեշքյանին շինարարության թույլտվություն տալու մասին» N 1466 որոշմամբ հաստատված N 155 շինարարության թույլտվությամբ սահմանված նախագծային փաստաթղթերում կատարված փոփոխությունը և Էմիլ Փեզեշքյանին տալ շինարարության թույլտվություն: 2. Էմիլ Փեզեշքյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201454 հաշվեհամարին մուծել 120 000 (հարյուր քսան հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էմիլ Փեզեշքյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |