Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ, 55-րդ, 62-րդ, 64-րդ և 65-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով «ԱՐԵՎԱՆ ՌԵԶԻԴԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ներսէս Լէպլէպճեանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 10-ի N Տ-1488). 1. «ԱՐԵՎԱՆ ՌԵԶԻԴԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի փետրվարի 21-ի N 21022025-07-0061 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Դուրյան թաղամասի 6-րդ փողոցի թիվ 17/5 հասցեում գտնվող անշարժ գույքը վերահասցեավորել՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Պ. Դուրյան թաղամաս, 6-րդ փողոց, 17/3։ 2. «ԱՐԵՎԱՆ ՌԵԶԻԴԵՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ տեղական վճար` հասցեի տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |