Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից հայցեր ներկայացնելու վերաբերյալ առաջարկություն ստանալու դեպքում, համայնքային շահերի պաշտպանության նպատակով, իրավական ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցեր հարուցել իրավասու դատարան։ 2. Լիազորել համայնքի ղեկավարին Աբովյան համայնքի ավագանու անունից հանդես գալ սույն որոշման առաջին կետում նշված գործողությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու համար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |