Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Թագուշ Մանուկյանի լիազորած անձ Վահե Մարկոսյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 31-ի N Ք-470). 1. Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2020 թվականի հունիսի 11-ին տրված N Աբ-1034/1 և Աբ-1034/2 արխիվային տեղեկանքներ) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Գեղաշեն, 1-ին փողոց, 5-րդ նրբանցք, 30/2: 2. Թագուշ Մանուկյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |