| Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի,  Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է՝ 1. Հաստատել 2021 թվականի հուլիսի 07-ի N 05 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
 1) Աբովյան համայնքի ավագանու կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը սահմանելու մասին.
 2) Աբովյան համայնքի 2021 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին.
 3) Աբովյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
 4) Աբովյան քաղաքի Է. Պետրոսյան փողոցի թիվ 1/43/3 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին.
 5) Աբովյան քաղաքի Արզնի խճուղու թիվ 1/14/13 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին.
 6) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
 |