Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումների, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման, հաշվի առնելով Ռազմիկ Ենգիբարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 08-ի N Ք-3048). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 250.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության այլ հողերի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 117.34 քառակուսի մետր արտաքին և 95.52 քառակուսի մետր ներքին մակերեսով շինությունը որպես բնակելի տուն համարել Աբովյան համայնքի սեփականություն և ճանաչել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2022UZYJJ7): 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը, համաձայն համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի զարգացման հատակակագծի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է): 4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինության պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման հողամաս և անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, 8-րդ միկրոշրջան 4-րդ թաղամաս, 55/1: 5. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած Ռազմիկ Ենգիբարյանին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |