|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 դեկտեմբերի 2024 թվականի N 5101 |
«ՌՈՍ ԳԱԶ ՊԼՅՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և դեկտեմբերի 22-ի N 197-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՌՈՍ ԳԱԶ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Արազ Թևանյանի հայտը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի N Տ-2503). 1. «ՌՈՍ ԳԱԶ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակի թաղամասի 17-րդ փողոցի թիվ 41 հասցեում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 51 կցվում է): 2. «ՌՈՍ ԳԱԶ ՊԼՅՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105204334 հաշվեհամարին վճարել 5 450 (հինգ հազար չորս հարյուր հիսուն) դրամ՝ տեղական տուրք: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|