Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետերի, 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակելի տունը, ծածկերը և պարիսպը կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով Արթուր Մանուկյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 17-ի N Ք-2829). 1. Արթուր Հակոբի Մանուկյանին և Գայանե Աշոտի Գևորգյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 08092020-07-0065 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղի 3-րդ զանգվածի 6-րդ թաղամասի թիվ 3 հասցեում գտնվող 575.0 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 250.5 քառակուսի մետր արտաքին (ներքին մակերեսը կազմում է՝ 168.3 քառակուսի մետր բնակելի տունը և 34.6 ծածկը) մակերեսով բնակելի տունը, 30,7 և 3.4 քառակուսի մետր մակերեսով ծածկերը և 9.8 քառակուսի մետր մակերեսով պարիսպը համարել օրինական: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են ինքնակամ կառուցված բնակելի տան, ծածկերի և պարսպի օրինականացման համար սույն որոշման ընդունման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում Աբովյանի համայնքապետարանի 900105201397 հաշվեհամարին վճարել 463 154 (չորս հարյուր վաթսուներեք հազար հարյուր հիսունչորս) դրամ, հակառակ դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |