Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 01/03/08947-2024 գրությունը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N Պ-2882) և հաշվի առնելով «ՇՈՂ-ՄԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հայտը (մուտք՝ 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N Տ-2541). 1. Թույլատրել փոփոխելու «ՇՈՂ-ՄԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի մարտի 15-ի N 15032023-07-0001 վկայական) Աբովյան համայնքի Վերին Պտղնի գյուղ Նոր թաղամաս 1-ին փողոց 29 հասցեում գտնվող 1644,72 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես հասարակական կառուցապատման հողամաս: 2. «ՇՈՂ-ՄԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ առևտրի կենտրոնի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է): 3. Շինարարական աշխատանքները սկսելուց առաջ նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 4. «ՇՈՂ-ՄԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 214 472 (երկու հարյուր տասչորս հազար չորս հարյուր յոթանասուներկու ) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՇՈՂ-ՄԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |