|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հոկտեմբերի 2025 թվականի N 4014 |
«ԳԱԼՍՏՅԱՆ ԱՇՈՏ ՄԱՆՎԵԼԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Գալստյան Աշոտ Մանվելի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 10-ի N Ք-6707). 1. «Գալստյան Աշոտ Մանվելի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 1/64 հասցեում գտնվող սպասարկման օբյեկտում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 40 կցվում է): 2. «Գալստյան Աշոտ Մանվելի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201843 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 15 000 (տասնհինգ հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գալստյան Աշոտ Մանվելի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|