Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հիմք ընդունելով Ռոզա Մկրտումյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 08-ի N Ք-4544). 1. Ձևակերպել կառուցապատող Ռոզա Մկրտումյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Արամուս գուղի Տիգրանաձորի խճուղի թիվ 1/10 հասցեում գտնվող առևտրի, սննդի և կենցաղային սպասարկման օբյեկտի կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Ռոզա Մկրտումյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռոզա Մկրտումյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |