Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ և 55-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն, N 912-Ն և 2007 թվականի օգոստոսի 9-ի N 1036-Ն որոշումների, հաշվի առնելով Մարինե Դավթյանի լիազորած անձ Արտակ Սարգսյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի նոյեմբերի 08-ի N Ք-8129). 1. Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Գառնու փողոցի թիվ 12 շենքի հարևանությամբ գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող 33.14 քառակուսի մետր մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 66.28 քառակուսի մետր արտաքին և 47.74 քառակուսի մետր ներքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը համարել Աբովյան համայնքի սեփականություն և ճանաչել օրինական (Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023FLXGGT): 2. Ընդունել ի գիտություն, որ` 1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը. 2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի, կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում. 3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասի հատակագիծը (կցվում է): 4. Սույն որոշման 1-ին կետում նշված շինությանը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասին տրամադրել հասցե` համայնք Աբովյան, քաղաք Աբովյան, Գառնու փողոց, թիվ 12/4: 5. Սույն որոշումն` ընդունման օրվանից 5-օրյա ժամկետում, տրամադրել անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանմանը: 6. Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած Մարինե Դավթյանին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու մասին: 7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |