Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետի, հաշվի առնելով Արմեն Զալիբեկյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի N Ք-7692) և հիմք ընդունելով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հունվարի 26-ի N 8 դրական եզրակացությունը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Արմեն, Արամ և Քնարիկ Զալիբեկյաններին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2023 թվականի ապրիլի 07-ի N 07042023-07-0133 վկայական) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0002-0002 կադաստրային ծածկագրով 1.0 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |