Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով «ՄԻԼՈՆ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության լիազորած անձ Գևորգ Փիլթոյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 10-ի N Տ-1493). 1. «ՄԻԼՈՆ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող (հիմք՝ 2025 թվականի մայիսի 13-ի N 03062025-07-0251 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Բ թաղամասի թիվ 7/30 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին՝ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի հունիսի 06-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 116.42 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամաս, 7/30, 29.9 քառակուսի մետր մակերեսով հատվածին՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Բ թաղամաս, 7/32, իսկ 2012.41 քառակուսի մետր մակերեսով հողամասը 35.0 քառակուսի մետր մակերեսով հատվածի համար համարել ընդհանուր բաժնային սեփականություն։ 2. «ՄԻԼՈՆ ՄԱՅՆԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |