|
| ՆԱԽԱԳԻԾ
|
13 նոյեմբերի 2025 թ. |
«ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՌԱՖԱՅԵԼԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 110-Ն, 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն և և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով «Վահագն Դավթյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջ հայտը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ի N Ք-7493). 1. «Վահագն Դավթյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող 35.54 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվություն (Թույլտվություն N կցվում է): 2. «Վահագն Դավթյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատերը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201868 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 8 000 (ութ հազար) դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վահագն Դավթյան Ռաֆայելի» անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
| Նախագիծ կազմող(ներ) | Միքայել Պողոսյան |
|
|
|