|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հոկտեմբերի 2023 թվականի N 3812 |
ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ՄԵԼԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 36-րդ և 37-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, հիմք ընդունելով Մելինե Թովմասյանին անգործունակ ճանաչելու մասին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի մայիսի 23-ի թիվ ԿԴ1/1055/02/13 օրինական ուժի մեջ մտած վճիռը, Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 8 արձանագրությունը, հաշվի առնելով Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 1-ին փողոցի 6-րդ փակուղու թիվ 1 տան բնակիչ Գրիգոր Թովմասյանի դիմումը (մուտք՝ 2023 թվականի սեպտեմբերի 22-ի N Ք-6001). 1. 1983 թվականի ապրիլի 23-ին ծնված անգործունակ Մելինե Ռուբիկի Թովմասյանի նկատմամբ խնամակալ նշանակել եղբորը՝ 1981 թվականի սեպտեմբերի 26-ին ծնված Գրիգոր Ռուբիկի Թովմասյանին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գրիգոր Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|