Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 203-Ն և 2025 թվականի հունվարի 23-ի N 03-Ն որոշումների, հիմք ընդունելով Արմեն Նալբանդյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի N Ք-6957). 1. Համաձայնություն տալ Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 97 հասցեում գտնվող Արմեն Նալբանդյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման գծերը նախագծել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի սեպտեմբերի 03-ին տրված ՎՋ 3627/2025 տեխնիկական պայմանի ուղեգծով և Արմեն Նալբանդյանին տրամադրել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է): 2. Արմեն Նալբանդյանը պարտավոր է. 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 25 000 (քսանհինգ հազար) դրամ, որպես ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման ծառայության վճար. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201801 հաշվեհամարին մուծել 9 000 (ինը հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար: 3) Քանդված հատվածները վերականգնել տասնհինգօրյա ժամկետում: 4) Շինարարական աշխատանքները կատարելիս տեղեկացնել «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և այլ շահագրգիռ կազմակերպություններին: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Նալբանդյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |