|
| ՆԱԽԱԳԻԾ
|
18 նոյեմբերի 2025 թ. |
ՎԱՉԱԳԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն որոշման և հիմք ընդունելով Վաչագան Հարությունյանի լիազորած անձ Վլադիմիր Խաչատրյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ի N Ք-7572). 1. Փոփոխել Վաչագան Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի նոյեմբերի 07-ի N 07112025-07-0216 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 5-րդ միկրոշրջանի թիվ 1/1/2 հասցեում գտնվող 1569.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակելի կառուցապատման հողամաս: 2. Վաչագան Հարությունյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 161 900 (հարյուր վաթսունմեկ հազար ինը հարյուր) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
| Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|