|
ՆԱԽԱԳԻԾ
|
27 մարտի 2025 թ. |
ԱՐՄԵՆ ՔԱՄԱԼՅԱՆԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՄՐԳԵՐԻ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԱՀԱԾՈՅԱՑՄԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Արթուր Զաքարյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 27-ի N Ք-1976). 1. Ձևակերպել կառուցապատողներ Արմեն Քամալյանի և Աթուր Զաքարյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի 13-րդ փողոց թիվ 1/5 հասցեում գտնվող մրգերի և բանջարեղենի մշակման և պահածոյացման տնտեսության կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|