| 
                    
                        | 31.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՆԿՈՒՂՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԵՆ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ, ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |  
                        | Աբովյանի համայնքապետարանի անմիջական վերահսկողությամբ ու աջակցությամբ քաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակվում են բարեկարգման ծավալուն աշխատանքները:Ընթացիկ տարում համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարությամբ համատիրություններին տրամադրվել է մեծաքանակ նյութական օժանդակություն, անհրաժեշտ շինանյութեր՝ քաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի, տանիքների և նկուղների խնդրահարույց իրավիճակները շտկելու, վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով:Վերջերս Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ, համայնքային կոմունալ տնտեսության ներգրավմամբ քաղաքի Սևանի թաղամասի շենքերում, մասնավորապես 2/6 շենքի մուտքերի նկուղներում կազմակերպվել են կուտակված շինաղբի տեղափոխման, նկուղային տարածքների մաքրության զգալի ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 30.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ |  
                        | Աբովյան համայնքի երեխաների աջակցության կենտրոնում և գյուղական բնակավայրերի վարչական կենտրոններում հայկական բարեգործական ընդհանուր միության նախաձեռնությամբ տրամադրվում է աջակցություն 2023 թ. Արցախից բռնի տեղահանված և Աբովյան համայնքում բնակություն հաստատած արցախցիներին։Աջակցությունը (չոր սննդի փաթեթներ) տրամադրվելու է երկու օր` հոկտեմբերի 30-ին և 31-ին։ Շահառու բնակիչները կարող են մոտենալ Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն, իսկ համայնքի գյուղերում բնակություն հաստատած արցախցիները` վարչական կենտրոններ։ |  | 
				| 
                    
                        | 29.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀՈԱԿ-Ը ՆՇԵՑ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ |  
                        | Տոնական միջավայրում և հերթական գեղեցիկ ցուցահանդեսով «Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը նշեց հիմնադրման 50-րդ տարեդարձը:Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում կայացած հոբելյանական միջոցառմանը ներկա էին գեղարվեստի դպրոցի հիմնադիր տնօրեն, գեղանկարիչ Սամվել Սևադան, աշխատակիցներ Աբովյանի համայնքապետարանից, հյուրեր և արվեստասեր բնակիչներ:Տեր Մաշտոց քահանա Բաբայանի օրհնությամբ մեկնարկեց հոբելյանական միջոցառումը, որի ընթացքում գեղարվեստի դպրոցի տնօրեն Արմինե Եղիազարյանը, Սամվել Սևադան, հյուրերն ու ոլորտի ներկայացուցիչները հանդես եկան շնորհավորանքի ու շնոհակալական ելույթներով՝ գնահատելով գեղարվեստի դպրոցի առանցքային դերը Աբովյան համայնքի մշակութային կյանքի և արվեստի զարգացման ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 28.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑՈՎ ԿԱՄԱՐԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԷՐ, ՈՐՏԵՂ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԾԱՎԱԼՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |  
                        | Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս աշխատանքային շրջայցով Կամարիս բնակավայրում էր, որտեղ ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավարի ուղեկցությամբ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով՝ 65% համայնքային և 35% պետական ֆինանսավորմամբ կատարված ճանապարհաշինարարական լայանածավալ աշխատանքներին:Կամարիսում ամբողջությամբ վերակառուցվել են 4-րդ փողոցի անհարթ ու խնդրահարույց հատվածները՝ մասնավորապես կատարվել են հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ 4-րդ փողոցի 1-ին նրբանցքում շուրջ 1110 քառ. մ մակերեսով, 4-րդ փողոցի 1-ին փակուղում 730 քառ. մ և 4-րդ փողոցի 3-րդ փակուղում 790 քառ. մ մակերեսով: Շուրջ 3780 քառ. մ մակերեսով հիմնովին վերանորոգվել և ասֆալտապատվել է գյուղի 7-րդ փողոցը, որտեղ կատարվել ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 27.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆԻՆ |  
                        | Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի մարզիկ Սարգիս Ստամբոլցյանը վերջերս Սլովակիայում կայացած ուժային եռամարտի մեծահասակների աշխարհի առաջնությանը 95 կգ քաշային կարգում հաղթելով Սլովակիայի և Չեխիայի ներկայացուցիչներին` երեք վարժությունների ընդհանուր հաշվարկով նվաճել է չեմպիոնի տիտղոսը:Աշխարհի առաջնությանը գրանցած հաղթանակի առիթով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս ընդունել է մարզիկին և կենտրոնի տնօրենին: Հանդիպմանը ներկաները պատմել են մանրամասներ աշխարհի առաջնությունից, ապա շնորհակալություն են հայտնել տրամադրած աջակցության համար, որով հնարավոր դարձավ Սարգիսի մասնակցությունը մարզական մեծ միջոցառմանը:Կարևորելով մեր մարզիկների կարիերան և հաջողությունները՝ համայնքի ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 27.10.25  
                                    ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ |  
                        | Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 06-ի N 40-Ա որոշմամբ հաստատված կարգի, 2025 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 15։30-ին Աբովյանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային բաց լսումներ՝ Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի  նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քննարկման վերաբերյալ։ Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հանրային լսումների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձինք համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը կարող են ներկայացնել իրենց ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 24.10.25  
                                    ԻՐԱԶԵԿՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |  
                        | Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Երեխաների պարտադիր կրթությունից դուրս հայտնվելը կանխարգելելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրազեկում է, որ անհրաժեշտ է կազմակերպել մինչև օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացող կամ լրացած երեխաների ընդունելությունը հանրակրթական ուսումնական հաստատություններ:Օրենքով սահմանված ժամկետում երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու և վերջիններիս պարտադիր կրթության իրավունքն ապահովելու նպատակով՝ 24-11-2010 N 1640-Ն հրամանով սահմանվել և այս՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` երեխային իր տարիքին համապատասխան դասարան ընդունելու ...
                            Մանրամասն |  | 
				| 
                    
                        | 23.10.25  
                                    ԱԲՈՎՅԱՆԻ Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԼՈՂԻ ՄՐՑԱՇԱՐԸ |  
                        | Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում օրերս անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը, որին մասնակցել են մարզի համայնքներից շուրջ 70 աշակերտներ:Մրցաշարը պատշաճ կազմակերպվել էր մարզադպրոցի տնօրեն Գոռ Ղալեչյանի, Աբովյանի համայնքապետարանի սպորտային բաժնի և լողի մարզիչների համակարգմամբ: Մասնակիցների ցուցանիշները գնահատել են ՀՀ լողի ֆեդերացիայի ներկայացուցիչները:Ամփոփիչ արդյունքներով մրցաշարի եզրափակիչ փուլ են անցել մարզի ուսումնական հաստատություններից 16 աշակերտներ, որոնցից 12-ը Աբովյան համայնքից:     |  | 
				| 
                    
                        | 21.10.25  
                                    ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵՋ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |  
                        | ԻՐԱԶԵԿՈՒՄ Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրում»։Փոփոխություններին, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տրամադրման և աջակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝Տնտեսվարողները ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։  |  | 
				| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |