17.04.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ԱՆՁԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ Աբովյանի համայնքապետարանում անցկացվել է իրազեկում-հանդիպում հայտարարատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ:Հանդիպումը վարել են հայտարարագրման և վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը և հայտարարագրման բաժնի աշխատակից Նարեկ Հովհաննիսյանը: Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, համայնքի ղեկավարի տեղակալներին և ավագանու անդամներին տրամադրվել է տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի եկամուտների և ծախսերի հայտարարագրման օրինակելի կարգի վերաբերյալ, համատեղ սեփականություն հանդիսացող գույքի հայատարարագրման առանձնահատկությունների և այլ մանրամասների վերաբերյալ:Աբովյանի ...
Մանրամասն |
|
16.04.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
ՀՀ ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ, վետերաններ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ձեզ վերապահված է բարդ ու պատասխանատու աշխատանք, շուրջօրյա զգոն ու հետևողական ծառայություն, որն արժանի է հանրության ուշադրությանն ու գնահատանքին: Մեր ժողովուրդը մշտապես հարգանքով ու ակնածանքով է վերաբերվել օրինականության, մարդասիրության սկզբունքներով առաջնորդվող կիրթ ու խոհեմ ոստիկաններին:Անչափ կարևորում եմ մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահի պաշտպանությանը, հասարակական կարգի պահպանությանն ու երկրի կայունությանն ուղղված ձեր արդարամիտ գործունեությունը. գնահատում եմ մեր հայրենիքի պաշտպանության գործում ոստիկանության ներդրումը, ...
Մանրամասն |
|
15.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի համագործակցությամբ կանցկացնի «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը:Այն միտված է մշակութային կրթության, մասնավորապես՝ կերպարվեստի ոլորտում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:Մրցույթ-ցուցահանդեսն ուղղված է խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարների տարածմանը, և ըստ այդմ՝ աշխատանքներում պետք է արծարծվի խաղաղության թեման։Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել տարբեր երկրների շնորհալի երեխաներ երկու տարիքային ...
Մանրամասն |
|
10.04.25
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ «ՓՈՔՐԻԿ ՔԱՅԼ» ԵՐԱԺԻՇՏ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 6-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Մշակութային հայտարարությունՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 2025 թ. կանցկացվի Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը:Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի սաներին ու պատանիներին, օժանդակել երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործմանը և տրամադրել ինքնադրսևորման հարթակ:Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն 8-20 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ արվեստի և երաժշտական հաստատություններից:Փառատոնը կիրականացվի 13 անվանակարգում՝ դաշնամուր, լարային, ժողովրդական, փողային նվագարաններ, երգեցողություն և այլն։ Այս տարի փառատոնում կընդգրկվի նոր՝ հեղինակային երգի անվանակարգը: ...
Մանրամասն |
|
09.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025Թ. ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ «ԱՐԱՄՈՒՍ ԳՅՈՒՂԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-Ի ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԻՆ ՀՀ ՏԿԵՆ-ԻՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ Աբովյան համայնքի 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում բնակիչների քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչված «Արամուս գյուղի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի վերանորոգում ծրագիրը իրականացման փուլում է: Ծրագրի հայտին համաձայնություն տալու մասին ՀՀ տարածքային կառտավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացվել է ծանուցում, որը կից ներկայացվում է:
|
|
08.04.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2025թ․ ապրիլի 23-ին`ժամը 11։30-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայք Վերին Պտղնի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Շող Մակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Վերին Պտղնի բնակավայրի Նոր թաղամասում առևտրահասարակական կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ քննարկում/։ Շահագրգիռ ...
Մանրամասն |
|
08.04.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ, ՇՐՋԵԼ ՎԵՐԱԲԱՑՎԱԾ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՈՒՄ, ՀԵՏԵՎԵԼ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻՆ, ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ, ԱՊԱ ՆԵՐԿԱ ԵՂԵԼ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋԵՎ ԸՆԹԱՑՈՂ ՎՈԼԵՅԲՈԼԻ ԽԱՂԻՆ
|
Սպորտը ազգերին ու մարդկությանը համախմբող, առողջ ապրելակերպը խթանող համընդհանուր ոլորտ է, որն առանձնահատուկ տեղ ունի Աբովյան համայնքում և մշտապես համայնքի ղեկավարի ուշադրության կենտրոնում է:Կարևորելով ապրիլի 6-ին նշվող Սպորտի միջազգային օրվա խորհուրդը՝ համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը աշխատանքային շրջայց է կատարել Աբովյանի Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնում. համայնքի ղեկավարը նախ շրջել է կենտրոնի վերաբացված մարզադահլիճում, ծանոթացել պայմաններին, ապա ներկա է եղել մարզադպրոցում գործող ամենատարբեր մարզաձևերի պարապմունքներին, հետևել լողի, սամբոյի, ըմբշամարտի, բռնցքամարտի, գիմնաստիկայի մարզումներին։Ոչ միայն հետևողական աշխատանքով, այլև սեփական օրինակով է համայնքապետարանի և մարզադպրոցի ...
Մանրամասն |
|
07.04.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՊՐԻԼԻ 7-Ի՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
|
Թանկագի՛ն մայրեր, սիրելի՛ կանայք.Մայրության և գեղեցկության օրվա, Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:Մենք մայրամեծար ազգ ենք և արժանիորեն գնահատում ենք այն բացառիկ դերը, որ ունեն մայրերը ամուր և օրինակելի ընտանիքների ստեղծման, սերունդների հայեցի դաստիարակության, ազգային ու մարդկային բարձր արժեքների փոխանցման գործում:Խորին երախտագիտությամբ առանձնահատուկ շնորհավորում եմ հայրենիքին ամենաթանկը նվիրաբերած հերոսածին մայրերին, որոնք դաստիարակել են հայրենասեր ու քաջարի զավակներ: Յուրաքանչյուրիս գործը պիտի ուղղվի նրանց անսահման կարոտին, որդիների անմար սխրանքին համարժեք ուժեղ ու բարեկեցիկ հայրենիքի ստեղծմանը:Սիրելի՛ մայրեր.Գնահատելի է ձեր մեծ առաքելությունը, ...
Մանրամասն |
|
07.04.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՊՐԻԼԻ 7-Ի՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ ԲԱՑՎԵԼ ԷՐ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
|
Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցում Ապրիլի 7-ը նշվեց արվեստի մթնոլորտում. գարնանային պայծառ տոներին, կանանց և մայրությանը նվիրված գեղեցիկ ցուցադրություններով: Թեմատիկ ցուցահանդեսին ներկայացված էին դպրոցի շնորհալի սաների յուրահատուկ ստեղծագործությունները: Գեղարվեստի դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նաև համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների կին աշխտակիցների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը ամփոփումն էր մեկամսյակի ընթացքում կազմակերպված խեցեգործության և նկարչության վարպետաց դասերի:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |