20.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ էԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԵՍԿՈ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Աբովյան համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված համագործակցություններն ու ծրագրերը շարունակական բնույթ են կրում: Օգոստոսի 22-ից 24-ին Աբովյանում անցկացվելու է մշակութային լայնամասշտաբ ծրագիր ամենամյա «Ֆրեսկո» միջազգային փառատոնի շրջանակում:Փառատոնի ծրագիրն ու մանրամասները քննարկելու նպատակով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է Ֆորմիկա փրոդաքշնի տնօրեն Շահեն Նազարենկոյին և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աննա Կարապետյանին: Հյուրերը ներկայացրել են սոցիալական փառատոնի նպատակն ու ծրագիրը, որի պատշաճ անցկացման համար համայնքի ղեկավարի հանձնարարականով կտրամադրվի անհրաժեշտ օժանդակություն:Ֆրեսկո 2025 միջազգային փառատոնի շրջանակում Աբովյանի ...
Մանրամասն |
|
18.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆԻՆ, ԱՌԱՋԱՏԱՐ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՎԱՃԱԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
|
Աբովյան համայնքի առաջատար մարզիկները շարունակում են նվաճել հաղթանակներ միջազգային առաջնություններում։ Վերջերս Գ. Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոնի բռնցքամարտիկներ Արթուր Սահակյանը և Նարեկ Մանասյանը դարձել են Բաթումիում կայացած միջազգային մրցաշարի չեմպիոններ:Հաղթական մրցելույթների և հերթական անգամ Աբովյան համայնքը պատվով ներկայացնելու առիթով համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել և շնորհավորել է մարզիկներին, կարևորել ՀՀ վաստակավոր մարզիչ Արշավիր Գրիգորյանի ջանքերն ու ներդրումը արդյունավետ մարզումների և բռնցքամարտի առաջընթացի հարցում:Բռնցքամարտի ասպարեզում մարզադպրոցը գրանցել է ևս մեկ բարձր ցուցանիշ. հուլիսի 10-ից 16-ին Սերբիայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը մարզադպրոցի ...
Մանրամասն |
|
14.08.25
«ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-ՈՒՄ ԱՌԿԱ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսությունը աշխատանքի է հրավիրում աղբատար, բեռնատար մեքենաների վարորդների։ Թափուր հաստիքների վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք Աբովյանի համայնքապետարան, «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ։ Տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 0222 3 54 34 հեռախոսահամարով։
|
|
13.08.25
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԱբովյան համայնքի հարգելի' բնակիչներ.«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերության աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 14-ին Աբովյան քաղաքի հետևյալ հասցեներում նշված ժամերին դադարեցվելու է էլեկտրաէներգիայի մատակարարումը`11-00-13:00-ին դադարեցվելու է 4-րդ միկրոշրջանի (մասնակի), Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի, Աբովյանի պետական էներգետիկական քոլեջին հարակից շենքերի (հանրակացարան ներ), Չափիչի փողոցի շենքերի էլեկտրաէներգիայի մատակարարումը։13:00-15:00-ին դադարեցվելու է Սարալանջի փողոցի, մասնակիորեն 3-րդ և 4-րդ միկրոշրջանների, Հատիսի փողոցի, Աբովյանի ծննդատան, Վ. Թումասյանի անվան մարզադաշտի հարակից տարածքի, Ռ. Հարությունյանի անվան ...
Մանրամասն |
|
12.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին, որոնք առանձնահատուկ տեղ և նշանակալից դեր ունեն հասարակության մեջ։Մեր երիտասարդներն իրենց բնորոշ հայրենասիրությամբ, աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ գնահատելի ներդրում ունեն ազգային արժեհամակարգի պահպանման հարցում, երկրի պաշտպանության և զարգացման նվիրյալ գործում:Առանձնահատուկ շնորհավորում եմ Աբովյան համայնքի երիտասարդներին, որոնք ամենատարբեր ոլորտներում իրենց ակտիվությամբ ու տաղանդով գրանցում են հաջողություններ և պատվով ներկայացնում մեր համայնքը: Մեծապես կարևորելով երիտասարդների գիտելիքներն ու ներուժը՝ առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում համայնքի զարգացման գործում, համայնքապետարանի աշխատակազմում ...
Մանրամասն |
|
09.08.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՈՂՋ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՋԵՐՄՈՐԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյանի համայնքապետարանի ողջ աշխատակազմը ջերմորեն շնորհավորում է Էդուարդ Բաբայանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։Հարգարժա'ն ղեկավար.Աբովյան համայնքի նկատմամբ ձեր մեծ սերն ու հոգատարությունը, սրտացավ ու հետևողական գործունեությունը ակնահայտ է և արժանի բարձր գնահատության։Բազում շնորհավորանքների ու բարեմաղթանքների թվում մեր երախտագիտությունն ենք հայտնում համայնքի առաջընթացի, բնակիչների բարօրությանն ուղղված Ձեր ջանքերի, ամենօրյա արդարամիտ ու արդյունավետ աշխատանքի համար, որի շնորհիվ համայնքը օր օրի զարգանում է, բնակավայրերը համաչափ բարեկարգվում։Գնահատելով Ձեր մեծ ներդրումը` կրկին շնորհավորում ենք ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն Ձեզ և Ձեր ...
Մանրամասն |
|
08.08.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿԱԼԻՑ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 12֊ին` Աբովյանի Խարույկ Երիտասարդական Թիմը (Bonfire Youth Team֊ը) և «Զարկ» ազգագրական երգ ու պարի համույթը, համագործակցելով Աբովյանի համայնքապետարանի, Աբովյանի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի, Դավթյան ուսումնական զարգացման կենտրոնի հետ, հրավիրում են ձեզ միանալու ամենաշխույժ, ազգային ոգով լի երիտասարդական ծրագրին։Միջոցառումը կանցկացվի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի բակում, օգոստոսի 12-ին ժամը 19:00-ից մինչև 23:00-ն։Ծրագրում նախատեսված ենԱզգային խաղերԱզգային երգ ու պարի ուսուցումՀյուրասիրությունԱվանդական թալաշԿինոդիտում բաց երկնքի տակԱյս երեկո սիրելի թանգարանի բակը կդառնա մեր փոքրիկ «Մեր բակը»։ Բոլոր ժամանակների ...
Մանրամասն |
|
07.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՄՅԱ ԱԲՈՎՅԱՆԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԵՐԻՑ ԵՎ ԱՐՏԵՐԿՐԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյան քաղաքի շախմատի դպրոցում օգոստոսի 4-ից ընթանում է Աբովյանի բաց առաջնությունը, որին մասնակցում են 120 շախմատիստներ Հայաստանի բոլոր մարզերից, Երևանից, Իսպանիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Ա մրցաշարը անցկացվում է ՖԻԴԵ միջազգային վարկանիշի հաշվարկմամբ։ Բ մրցաշարը անցկացվում է մինչև 8, մինչև 10 և մինչև 12 տարեկանների խմբերով։ Համառ պայքարով ընթացող մրցաշարը կտևի 9 օր. պարգևատրման արարողությունը կկայանա օգոստոսի 12-ին, հաղթողները կստանան գավաթներ, մեդալներ, դիպլոմներ և դրամական պարգևներ, հատուկ մրցանակ է սահմանված ամենագեղեցիկ պարտիայի համար։
|
|
05.08.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԱԽՈՒՅԶ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՎԱՀԱԳՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ՇՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔՈՎ ԵՎ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹՈՎ
|
Այսօր մեծանուն զինվորական, փոխգնդապետ Վահագն Թումասյանի ծննդյան օրն է. հիշելով և կարևորելով մեր համաքաղաքացի նվիրյալ հայրենասերի սխրանքները` համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը համայնքապետարանի աշխատակազմի ու ավագանու հետ այցելել է հերոսի հուշանկյուն, հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ խոնարհել Թումասյանի վառ հիշատակին։Ապա համայնքի ղեկավարը Թումասյան ընտանիքի և հյուրերի հետ ներկա է եղել Աբովյանի համայնքային գրադարանում կազմակերպված հուշ-ցերեկույթին։ Միջոցառումը բացվել է գրադարանի տնօրեն Սոսե Բարսեղյանի ողջույնի և մեծարման խոսքով, գեղարվեստական-մշակութային հուզիչ ծրագրով հանդես են եկել ընթերցող շնորհալի աշակերտներ։ Նվիրյալ հետախույզի կյանքի ու գործունեության մասին հուշեր և հիշարժան դրվագներ են ներկայացրել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |