09.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԷՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան քաղաքի հանրային և բակային տարածքներում շարունակաբար իրականացվում են կանաչ գոտիների պահպանությանն ու խնամքին ուղղված աշխատանքներ: Քաղաքում մեկնարկել է ծառերի աշնանային և սանիտարական էտը: Խնամքի և ձևավորման էտին զուգահեռ Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսությունը հետևողականորեն անդրադառնում է բնակիչների դիմումներին՝ իրականացնելով սանիտարական ծառաէտման, մաքրման աշխատանքներ բազմաբնակարան շենքերի շրջակայքում:
|
|
08.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 62-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԻԹՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
|
Աբովյան քաղաքի 62-րդ տարեդարձի կապակցությամբ համայնքապետարանում կազմակերպվել էր պարգևատրման տոնական արարողություն: Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի ուշադրությանն այս անգամ արժանացել են Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի երկարամյա աշխատակիցները: Համայնքի ղեկավարը խրախուսել և շնորհակալագրեր է հանձնել երկարամյա աշխատակիցներին՝ գնահատելով նրանց տարիների նվիրումն ու ներդրումը:
|
|
06.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ՇՈՂ ՄԱԿ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել առևտրի կենտրոն ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Վերին Պտղնի, Նոր թաղամասի 1-ին փողոց, թիվ 29 հասցեում գտնվող 0;2631 հա մակերեսով հողամասի վրա (կադաստրային ծածկագիր՝ 07-062-0016-0074) հասարակական կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ
|
|
05.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ մանկավարժներ.Հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ: Դուք ստանձնել եք պատասխանատու և նվիրյալ աշխատանք, որն արժանի է հանրության ուշադրությանն ու գնահատությանը յուրաքանչյուր օր. իսկ այսօրվա գեղեցիկ տոնը լավագույն առիթն է փոխանցելու բոլորիս շնորհակալությունն ու երախտագիտությունը սերունդների կրթադաստիարակչական գործում ձեր անգնահատելի դերի ու վաստակի համար:Մասնագիտական օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Աբովյան համայնքի ուսուցիչներին, որոնք մեծ ներդրում ունեն մեր համայնքի շնորհալի երիտասարդների կրթության, հաջողությունների ու ձեռքբերումների հարցում: Բարեխիղճ աշխատանքով, գիտելիքներ ու արժեհամակարգ փոխանցելով՝ մեր ուսուցիչները մեծապես նպաստում են համայնքում ...
Մանրամասն |
|
03.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 62-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյան համայնքի սիրելի՛ բնակիչներ.Այսօր տոնում ենք մեր հարազատ քաղաքի հիմնադրման 62-րդ տարեդարձը, որի կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ բոլորիս։Հետհայացք նետելով անցած վերջին տասնամյակներին` ուրախությամբ պիտի փաստենք, որ Աբովյանն այսօր զգալիորեն բարեփոխվել է: Մենք շարունակում ենք հաստատուն քայլերով առաջ շարժվել և գրանցել նկատելի առաջընթաց ամենատարբեր ոլորտներում: Քաղաքում այսօր իրականացվում են ճանապարհաշինարարական, ենթակառուցվածքների հիմնանորոգման, հանրային և բակային տարածքների բարեկարգման ծավալուն աշխատանքներ, որոնք ուղղված են աբովյանցիների կյանքի որակի բարելավմանը: Շարունակում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել կրթության, մշակույթի, սպորտի բնագավառները՝ ստեղծելով լավագույն պայմանները ...
Մանրամասն |
|
02.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, ԽՐԱԽՈՒՍԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը օրերս նպատակային այցով Կոտայքի մարզային փրկարարական վարչությունում էր, որտեղ հանդիպում է ունեցել վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ:Համայնքի ղեկավարի այցը մեկնարկել է համակարգի աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: Գնահատելով փրկարարի բարդ և անձնվեր աշխատանքը՝ համայնքի ղեկավարը խրախուսել և շնորհակալագրեր է հանձնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներին՝ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու, բարեխիճ ծառայություն իրականացնելու և մասնագիտական բարձր պատրաստականության համար: Համայնքի ղեկավարը շնորհավորել է պարգևատրվող փրկարարներին և մաղթել անվտանգ ու արդյունավետ ծառայություն:Կոտայքի մարզային փրկարարական վարչության ...
Մանրամասն |
|
02.10.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի նստավայրում (հասցեն՝ Աբովյան, Բարեկամության հրապարակ, 1 շենք) տեղի կունենա «ԼԻ-ԱՆԻ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Աբովյան բնակավայրի 4-րդ միկրոշրջան 15/10 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության (www.env.am) ...
Մանրամասն |
|
01.10.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ հոկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է Տարեցների միջազգային օրը, որի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին: Օրը լավագույն առիթն է շնորհակալություն հայտնելու նրանց տարիների հոգատարության, նվիրումի ու վաստակի համար, միևնույն ժամանակ հանրության ուշադրությունը հրավիրելու տարեցների կարիքներին ու խնդիրներին:Առանձնահատուկ ուզում եմ անդրադառնալ Աբովյան համայնքի տարեցներին, որոնց բարձրաձայնած խնդիրները մշտապես ուսումնասիրվում են ոլորտային պատասխանատուների, Աբովյանի համայնքապետարանի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի կողմից և ստանում պատշաճ արձագանք:Համայնքի մեծահասակների համար բարեկարգ և հարմարավետ միջավայրի ...
Մանրամասն |
|
01.10.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ռոս գազ պլյուս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզ Աբովյան համայնք Առինջ վարչական շրջան Պարույր Սևակ թաղամաս 17-րդ փողոց 41 շինություն հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 1-ին հանրային քննարկում: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |