18.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՅՍՈՒՀԵՏ ԳՈՐԾՈՒՄ Է POS-ՏԵՐՄԻՆԱԼՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Տեղեկացնում ենք, որ համայնքի գյուղական բնակավայրերի վարչական կենտրոններում գործարկվում են POS-տերմինալներ, որոնց միջոցով բնակիչները կարող են կատարել անկանխիկ վճարումներ բանկային քարտերով: POS-տերմինալներով հնարավոր է վճարել անշարժ գույքի հարկը, փոխադրամիջոցների գույքահարկը, համայնքի մանկապարտեզների և արտադպրոցական ուսումնական հաստատությունների վարձավճարները:
|
|
17.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՎԱՆԻ 2/1 ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1/7 ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ, ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԵՂԵԼ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ
|
Աբովյան քաղաքի Սևանի 2/1 և Հանրապետության 1/7 շենքերին հարակից բակային տարածքում հոկտեմբերի 4-ին տոնական մթնոլորտ էր. բացվեց թաղամասի բնակիչների կողմից երկար սպասված խաղահրապարակը, որը տոնական օրերին նվեր էր քաղաքի բնակչությանը: Գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների և ոլորտային պատասխանատուների հետ համայնքի ղեկավարը տեղում ծանոթացել է կատարված աշխատանքների ծավալին ու որակին, ապա բնակիչների հետ ներկա եղել թիվ 5 մանկապարտեզի սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը:Աբովյան քաղաքի Սևանի և Հանրապետության փողոցների հատման տարածքում գտնվող երբեմնի անմխիթար բակային տարածքում այժմ բարեկարգված այգի է, որտեղ կառուցվել է խաղահրապարակ՝ մանկական խաղասարքերով, զուգափայտերով, նստարաններով, կառուցվել ...
Մանրամասն |
|
17.10.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Կառուցապատող «ԱՎԱՆ ՌԵԶԻԴԵՆՍ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվում է կառուցել 1(մեկ) ստորգետնյա ավտոկայանատեղիով և 6(վեց) վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենքեր ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյան համայնք, գյուղ Առինջ Մ․ Մկրտչյան թաղամաս, 17-րդ փողոց թիվ 2 հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 07-011-0349-0018), բնակելի կառուցապատման հողամասում։ Բողոքների և առաջարկությունների, ինչպես նաև նախագծերին ծանոթանալու և քննարկելու համար 15 օրվա ընթացքում կարող եք դիմել Աբովյանի համայնքապետարան` ք. Աբովյան, Բարեկամության հրապարակ 1, հեռախոս 060-53-64-13 կամ այցելել abovyan-kotayk.am կայք: Նախագիծը տես՝ այստեղ
|
|
16.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿՈՏԱՅՔ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ, ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՆՐԱՆՑ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼ TV-Ի ԱԿՏԻՎ ՈՒ ԱՆԱՉԱՌ ԱՇԽԱՏԱՆՔԸ
|
Հայ մամուլի օրվա առիթով Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է Կոտայք մարզային հեռուստաընկերության տնօրեն Սեդա Ավետիսյանին և TV-ի աշխատակիցներին: Օրվա առիթով համայնքի ղեկավարը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին, կարևորել նրանց ակտիվ ու հավաստի գործունեությունը համայնքում և մեծ դերը բնակիչ-համայնք կապը լիարժեք հաստատելու հարցում:Հանդիպմանը համայնքի ղեկավարը առանձնահատուկ գնահատել է Աբովյան քաղաքի 61-րդ տարեդարձի տոնական միջոցառումներին Կոտայք TV-ի նշանակալից մասնակցությունը, որի առիթով, ինչպես նաև համայնքի կարևոր իրադարձությունները մշտապես լուսաբանելու և համագործակցության համար հանձնել է շնորհակալագիր:Իրենց հերթին ներկաները շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին շնորհավորանքի ...
Մանրամասն |
|
16.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
2004 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ հայկական առաջին պարբերականի հրատարակման օրը՝ հոկտեմբերի 16-ը, նշվում է որպես Հայ մամուլի օր:Ժամանակի պահանջներին համընթաց ամենատարբեր բնագավառներին վերաբերող տեղեկատվությունն այսօր մեծապես ստանում ենք հեռուստատեսությամբ և համացանցով: Մեր օրերում ազատ և արագ գործող մամուլը ապահովում է ոչ միայն իրազեկվածություն, այլ նաև մեծապես ներգործում է լսարանի ըմբռնման, կարծիքի ու դիրքորոշման վրա, ուստի անաչառությունն ու արդարմտությունը պիտի լինեն զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի առանցքային սկզբունքը:Հայ մամուլի օրվա առիթով շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, առանձնահատուկ շնորհավորում եմ Աբովյան համայնքում գործունեություն ծավալող լրատվամիջոցներին ու հեռուստաընկերությանը, ...
Մանրամասն |
|
15.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ «ՀԵՔԻԱԹ» ՄԱՆԱԿՊԱՐՏԵԶԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ԵՆ. ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
|
2024-25 ուսումնական տարվա սկզբին հանդիսավոր բացվեց Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղի «Հեքիաթ» մանկապարտեզի նորակառույց մասնաշենքը:Նոր մասնաշենքի շահագործման առիթով կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա է եղել համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը: Գեղաշենի բնակիչների, ծնողների ու երեխաների համար մասնաշենքի շահագործումը սպասված ու կարևոր իրադարձություն էր, որը նշվեց տոնական տրամադրությամբ ու փոքրիկների մասնակցությամբ ուրախ ծրագրով:Ոլորտային պատասխանատուների հետ համայնքի ղեկավարը շրջել նորակառույց մասնաշենքում, որը ներառում է 30 երեխայի համար նախատեսված հարմարավետ խմբասենյակ, ննջասենյակ, ֆիզկուլտուրայի ընդարձակ դահլիճ: Համայնքային բյուջեով ամիսներ շարունակ կատարված շինաշխատանքներն ու գույքի ...
Մանրամասն |
|
14.10.24
2023Թ. ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ «ԳԵՂԱՇԵՆ ԵՎ ԿԱՄԱՐԻՍ ԳՅՈՒՂԵՐԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ
|
ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 2-ի N 1890 որոշմամբ Աբովյան համայնքում ներդրվել է մասնակցային բյուջետավորման գործընթաց, որի շրջանակում համայնքը հաղթող համարված ծրագրային-առաջարկությունների իրագործման փուլում է: Աբովյան համայնքում 2024թ. մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակում առավելագույն հավանության արժանացած ծրագիրը Գեղաշեն և Կամարիս բնակավայրերում ոռոգման համակարգի կառուցումն Է: Աշխատանքներն ընթացքի մեջ են. ծրագրի իրականացման շնորհիվ Գեղաշենում 500 հա, իսկ Կամարիսում 200-300 հա չմշակվող հողատարածքները կդառնան մշակելի և եկամտաբեր: Կառուցվող համակարգից կօգտվեն Գեղաշեն բնակավայրի 900-ից ավելի, Կամարիսում 400-ից ավելի տնտեսություններ:
|
|
11.10.24
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ 61-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱԽՄԱՏԻ ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ
|
Աբովյան քաղաքի 61-րդ տարեդարձին նվիրված մշակութային ծրագրերի շրջանակում հոկտեմբերի 5-ին համայնքի ՀՈԱԿ-ների, պարային և արվեստի խմբակների մասնակցությամբ տոնական միջոցառումներ են անցկացվել Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի բակում:Շախմատի դպրոցում անցկացված միջոցառումները կազմակերպվել էին Աբովյանի համայնքային գրադարանի, Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի, Աբովյանի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի, «Ակունք» երգարվեստի ստուդիայի համագործակցությամբ:Բակային միջոցառումներին զուգահեռ շախմատի դպրոցում ընթանում էր միաժամանակյա խաղաշար, որի հաղթողները պարգևատրվեցին տոնական բացօթյա միջոցառումների ընթացքում:Շախմատի դպրոցի տոնական ծրագրերին զուգահեռ համայնքի բնակիչների համար քաղաքի 61-րդ տարեդարձի ...
Մանրամասն |
|
11.10.24
ԱԲՎՈՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԱՐԱՄ ՎԻՐԱԲՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ
|
Ճարտարապետների միջազգային միության կողմից ամեն տարի հոկտեմբեր ամսվա առաջին երկուշաբթի օրը նշվում է Ճարտարապետության համաշխարհային օրը: Մասնագիտական օրվա առիթով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինարարության բաժնի պետի տեղակալ, ճարտարապետ Արամ Վիրաբյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով: Ուրախությամբ ենք արձանագրում, որ համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների բարեխիղճ գործունեությունը նկատվում է ոչ միայն համայնքում, այլ նաև պետական կառույցների կողմից և արժանանում է բարձր գնահատականի: Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և մաղթում աշխատանքային հաջողություններ, մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |