31.03.25
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԶԵԿՈՒՄ Է ՊԼԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԻԼԻ 1-2-ԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Պլանային ջրանջատում Կոտայքի մարզում ապրիլի 1/2-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 1-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 2-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Աբովյան, Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի՝ Վ. Աղբյուրակ Թաղամասի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Կարենիս, Քաղսի, Նոր Գյուղ, Կոտայք գյուղերի, Արզնի գյուղի 11, 12, 13 փողոցների, Արամուս գյուղի Ամառանոցային 1, 2 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
31.03.25
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՈՒՄ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ, ԺԱՄԸ 10:00-ԻՑ 16:00-Ն ԲԱԼԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՀԵՏ ՀԱՏՄԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՓԱԿ ԿԼԻՆԻ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ քաղաքացիներ. «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲԸ Երևանի գծի ուղեմասի կողմից ս.թ. ապրիլի 2-ին նախատեսվում է Քանաքեռ-Աբովյան վազուրթի 23 կմ պկ 7 հատվածի երկաթուղային գծանցի ծածկույթի նորոգում: Աշխատանքներն իրականացվելու են 10:00-16:00-ի ժամանակահատվածում: Նշված ժամանակահատվածում նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Բալահովիտ բնակավայրի 1-ին փողոցի երկաթուղային գծանցի հետ հատման հատվածը միակողմանի փակվելու է տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
|
|
31.03.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԱՐՔԱՐԱՐՏ» ՍՊ ընկերության կողմից՝ Արամուս բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող «Ջարդիչ տեսակավորող կայանի» կառուցման աշխատանքների նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում /2-րդ քննարկում/։ Շահագրգիռ ...
Մանրամասն |
|
28.03.25
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԵՐՈՎ, ՄԵԴԱԼՆԵՐՈՎ, ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՆՎԵՐՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
|
Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կանանց և տղամարդկանց միջև անցկացված հրաձգության սիրողական մրցաշարի արդյունքները ամփոփվել են:Լավագույն եռյակներում ընդգրկված մասնակիցներին համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորել է, պարգևատրել պատվոգրերով, մեդալներով և խորհրդանշական նվերներով:Ամենաբարձր ցուցանիշները գրանցած կին աշխատակիցներն են՝1-ին տեղ - Քրիստինե Բաղդասարյան 2-րդ տեղ - Լիանա Գարախանյան3-րդ տեղ - Դիանա ԱյվազյանՏղամարդկանց մրցապայքարի առաջատարներն են՝1-ին տեղ - Լևոն Շառաջյան2-րդ տեղ - Էդուարդ Վերդյան3-րդ տեղ - Սամվել ՑականյանՀաշվի առնելով կանանց ակտիվ մասնակցությունը, գրանցած բարձր ցուցանիշները, ինչպես նաև կանանց տոներին նվիրված մեկամսյակի խորհուրդը՝ անակնկալ էին պատրաստել մրցանակակիր ...
Մանրամասն |
|
25.03.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՂԲԸ ԹԱՓԵԼ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՅՐԵՐՈՒՄ, ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՍՐՏԱՑԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ, ՊԱՀՊԱՆԵԼ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄՉնայած բազմաթիվ հորդորներին՝ Աբովյան քաղաքում պարբերաբար ականտես ենք լինում ոչ սահմանված վայրերում աղբ թափելու տգեղ սովորության: Կենցաղային աղբի թափոններ առավելապես նկատվում են բազմաբնակարան շենքերին հարակից տարածքներում, ուստի խստագույնս զգուշացնում ենք բնակիչներին աղբը թափել բացառապես սահմանված վայրերում և շենքերին հարակից տեղադրված աղբամաններում:Հարգելի՛ բնակիչներ.Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսությունը իրականացնում է մաքրության բարդ և մեծածավալ աշխատանք. հորդորում ենք գնահատել կոմունալ տնտեսության գործունեությունը, լինել հետևողական և հնարավորինս կանխել կարգազանց բնակիչների կողմից բակային տարածքները աղտոտելու փորձերը:Աբովյանը մեր մեծ տունն է, յուրաքանչյուրս պետք է ցուցաբերենք ...
Մանրամասն |
|
21.03.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԲԻԳՍՏՕՆ» ՍՊ ընկերության կողմից՝ Արամուս բնակավայրի վարչական տարածքում 2,8 հա մակերեսով տեղամասում երկրաբանական հետախուզական աշխատանքների նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/ ։ Շահագրգիռ հանրության ...
Մանրամասն |
|
20.03.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆՈՒՄ, ՈՐՏԵՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԹԱՂԱՄԱՍԻ ՆԵՂ ԵՎ ԲԱՆՈՒԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱՅՆԱՑՄԱՆ, ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
|
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը աշխատանքային շրջայց է կատարել քաղաքի 4-րդ միկրոշրջանում, որտեղ ոլորտային պատասխանատուների հետ ուսումնասիրվել է Էդ. Ավագյան փողոցից 9-րդ մանկապարտեզ տանող բանուկ ճանապարհահատվածում առկա խնդրահարույց իրավիճակը: Բնակիչների խոսքով փողոցը նեղ և դժվարանցանելի է ինչպես տրանսպորտային միջոցների երթևեկության, այնպես էլ բնակիչների ազատ տեղաշարժի ապահովման համար:Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ նշված փողոցում կիրականացվի ճանապարհաշինական մեծ ծրագիր: Ճանապարհահատվածը համայնքային բյուջեով ամբողջությամբ կհիմնանորոգվի և կասֆալտապատվի: Փողոցը լայնացվելու է բարեկարգվելու են մայթերը, տեղադրվելու են նոր եզրաքարեր. նախատեսվում է նաև ջրահեռացման համակարգի և դիտահորերի կառուցում:Վերոնշյալ ...
Մանրամասն |
|
19.03.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, խմբագրված 2023թ/, 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետի և ՀՀ կառավարության 19․11․2014թ․ N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն`սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28․12․2023 թվի 2343-Ն որոշում), 2025թ․ ապրիլի 1-ին`ժամը 12։00-ին, ՀՀ Կոտայքի մարզ Աբովյան համայնք գյուղ Առինջ Մաշտոցի փողոց թիվ 51 հասցեում վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Աբովյան համայնք Առինջ վարչական շրջան Վ․ Տերյան թաղամասի 15-րդ փողոց 2/2 հասցեում գտնվող հողատարածքում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման նախագծի աշխատանքներ իրականացնելու նպատակով շրջակա միջավայրի վրա ...
Մանրամասն |
|
17.03.25
ՀՀ ՆԳՆ ՓԾ-Ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ՉԱՅՐԵԼ ԽՈՏԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ՊԱՀՊԱՆԵԼ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ. Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ հորդորում ենք դաշտերում և այգիներում մաքրման աշխատանքներ իրականացնելիս չայրել խոտածածկ տարածքները: Միաժամանակ, անհրաժեշտ է խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Հրդեհի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում զանգահարել 911:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |