05.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ հայրենակիցներ.Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: 1995թ. հուլիսի 5-ին ժողովրդական հանրաքվեով ընդունվեց նորանկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, որը առանցքային հիմնասյուն է մեր երկրի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման գործում:Սահմանադրությամբ ամրագրված դրույթներն ուղղված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, պետականության պահպանմանն ու ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը. ուստի ոչ միայն օրենքի, այլ նաև գաղափարական ու արժեհամակարգային տեսանկյունից Մայր օրենքը մեզ համար կարևոր սկզբունքների ամբողջություն է:Որպես ...
Մանրամասն |
|
04.07.25
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱՐԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՐՄՍՎԻՍ ԲԱՆԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Աբովյանի համայնքապետարանում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների, համայնքի ղեկավարի խորհրդական Սասուն Գրիգորյանի և Աբովյան քաղաքի համատիրությունների ղեկավարների մասնակցությամբ:Հանդիպմանը Արմսվիսբանկի մասնագետները ներկայացրել են վերականգնվող էներգիայի արտադրության և արևային կայանների տեղադրման ոլորտում հաջողված փորձը՝ առաջարկելով կիրառել այն Աբովյան քաղաքի բազմաբնակարան շենքերում` բնակիչների կողմից կատարվող վերելակի, լուսավորության և այլ ծախսերը կրճատելու նպատակով:Առաջնահերթ համարելով բնակիչների համար բարեկեցիկ պայմանների ապահովումը՝ համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի անմիջական ուշադրությամբ համատիրություններին մշտապես տրամադրվում է անհրաժեշտ աջակցություն, ...
Մանրամասն |
|
02.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՄՈՒՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԻ ՔԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
|
Աբովյան համայնքի գյուղական բնակավայրերում ըստ առաջնահերթության ընթանում են ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի կառուցման աշխատանքներ: Ոռոգման ջրի մատակարարման ուղղությամբ վերջին շրջանում ծավալուն աշխատանքներ են կատարվել Արամուս բնակավայրում, որտեղ շուրջ 250 գծամետր երկարությամբ ոռոգման ջրագիծ է անցկացվել: Գյուղի 5-րդ փողոցում տարիներ շարունակ ոռոգման ջուր չէր մատակարարվում: Հաշվի առնելով բնակիչների բարձրաձայնած խնդիրը` վերոնշյալ փողոցում շուրջ 150 գծամետր երկարությամբ ոռոգման ջրի խողովակաշար է անցկացվել: Ոռոգման ջրագծեր են կառուցվել նաև Արամուս բնակավայրի 3-րդ փողոցում, Տիգրանաձորի խճուղու 1-ին փակուղում և 3-րդ նրբանցքում:
|
|
01.07.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՌՈՍԻԱ ՓՈՂՈՑԻ 8-ՐԴ ՇԵՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 8-րդ շենքին հարակից խաղահրապարակում և խաղադաշտում կատարվել են բարեկարգման աշխատանքներ: Աբովյանի քաղաքային տնտեսությունը վերանորոգել է այգու վնասված գույքը, տեղադրվել են նոր խաղասարքեր, մարզասարքեր, զուգափայտեր, նստարաններ: Նորոգման, ներկման և գծանշման աշխատանքներ են կատարվել ֆուտբոլի և բասկետբոլի համար նախատեսված խաղադաշտում: Անվտանգ խաղային տարածք ապահովելու նպատակով այգին ամբողջությամբ ցանկապատվել է:
|
|
30.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
|
Հունիսի 27-ին Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցում օրը տոնական էր, արվեստով ու հույզերով լի. տեղի ունեցավ դպրոցի 2024-25 ուս. տարվա ավարտական ցուցահանդեսը: Ցուցասրահներում ներկայացված էին շնորհալի շրջանավարտների տարբերվող ու յուրահատուկ աշխատանքները, որոնք արդյունքն էին սաների ստեղծագործ մտքի, գեղարվեստի դպրոցում տարիներ շարունակ յուրացված գիտելիքների ու հմտությունների: Ավարտական դասարանների հաշվետու ցուցահանդեսը կայացավ Աբովյանի համայնքապետարանի աշխատակիցների, դպրոցի մանկավարժական անձնակազմի, սաների, ու արվեստասեր բնակիչների մասնակցությամբ:
|
|
26.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԲՈՎՅԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ. ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԹԱՏՐՈՆԻ 45-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Աբովյանի դրամատիկական թատրոնը Իտալիայի «Տերեպիա» թատրոնի հետ համատեղ շուրջ 8 տարի իրականացնում է թատերական բովանդակային համագործակցություն, որի շրջանակում վերջերս Սան Մարկո թատրոնի բեմում տեղի է ունեցել խորհրդանշական ներկայացում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և գրող Կոստան Զարյանի 140-ամյակին:Օտարերկրյա գործընկերների հետ նշանակալից համագործակցության և առաջիկայում նախատեսված ծրագրերի առիթով Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը ընդունել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանին և դերասանուհի Թագուհի Հակոբյանին:Աբովյանի դրամատիկական թատրոնի ընթացիկ աշխատանքներից բացի, հանդիպմանը քննարկվել են թատրոնի 45-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց պատշաճ կազմակերպման ...
Մանրամասն |
|
24.06.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԱՓՈԽԸ ՄԵԿՆԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ.Դպրոցականների 2025 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով անհրաժեշտ է ներկայացնել պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների, անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաների, ինչպես նաև բոլոր այն երեխաների տվյալները, որոնց առնչվում են սույն որոշման պայմանները՝ https://www.irtek.am/views/act.aspx?aid=129169 :Ամառային ճամբարը կազմակերպվում է 7-13 տարեկան երեխաների համար:Երկրորդ հերթափոխը սկսվելու է սույն թվականի հունիսի 29-ին՝ ժամը 09։30-ին։Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի «Հեքիաթային կիրճ» ճամբար երեխաների մեկնումը և վերադարձը իրականացնելու ...
Մանրամասն |
|
24.06.25
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն, խմբագրված 2023թ/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (որոշումը խմբագրվել է 28.12.2023 թիվ 2343-Ն որոշում) 2025թ. հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆՈՐԴԻՔ ՄԱՅՆՍ» ՍՊ ընկերության կողմից՝ ՀՀ Կոտայքի մարզի Կամարիսի բազալտի հանքավայրի 2-րդ տեղամասում կատարվելիք օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /1-ին քննարկում/։ Շահագրգիռ հանրության ...
Մանրամասն |
|
19.06.25
ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊՈՂՈՏԱՅԻ 15 ՇԵՆՔԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԾԱՎԱԼՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Աբովյան քաղաքի բակային հատվածներում մեկնարկել են խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները: Աբովյանի քաղաքային տնտեսությունը օրերս նորոգման, վերակառուցման աշխատանքներ է իրականացրել Հանրապետության պողոտայի 15 շենքին հարակից խաղահրապարակում: Կատարվել են ցանկապատման, խաղասարքերի վերանորոգման, ներկման, նստարանների տեղադրման աշխատանքներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |