Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Նարինե Ստեփանյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի սեպտեմբերի 05-ի N Ք-5900). 1. Նարինե Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2025 թվականի մայիսի 16-ի N 16052025-07-0236 վկայական) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 19-րդ փողոցի թիվ 27 հասցեում գտնվող հողամասի բաժանված մասերին՝ «Ռուստամ Մաթևոսյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի սեպտեմբերի 04-ին կազմված բաժանման սխեմայի (կցվում է) համաձայն` տրամադրել հասցեներ՝ 1-ին բաժանվող հատվածին (1000.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամասի 19-րդ փողոց, 27, 2-րդ բաժանվող հատվածին (500.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամասի 19-րդ փողոց, 27/1, 3-րդ բաժանվող հատվածին (500.0 քառակուսի մետր մակերես)՝ համայնք Աբովյան, գյուղ Առինջ, Մ. Մկրտչյան թաղամասի 19-րդ փողոց, 27/2։ 2. Նարինե Ստեփանյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 30 000 (երեսուն հազար) դրամ տեղական վճար` հասցեների տրամադրման համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Նարինե Ստեփանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |