Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «2020 թվականի համար Աբովյան համայնքի ղեկավարի աշխատավարձի վարձատրության չափը սահմանելու մասին» N 123-Ա որոշման 1-ին կետում «280 000 (երկու հարյուր ութսուն հազար)» թիվը և բառերը փոխարինել «420 000 (չորս հարյուր քսան հազար)» թվով և բառերով ։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հոկտեմբերի 01-ից։ |