|
ՆԱԽԱԳԻԾ
|
27 հունվարի 2025 թ. |
ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով Արա Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 23-ի N Ք-320). 1. Ձևակերպել կառուցապատող Արա Հակոբյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի թիվ 387/2 հասցեում գտնվող ավտոտնակը գրասենյակի վերակառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Արա Հակոբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արա Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Արամ Վիրաբյան |
|
|
|