Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի, 2-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 15-ի N 25-Ն և N 26-Ն որոշումների և հիմք ընդունելով Ռաչիկ Գևորգյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի փետրվարի 16-ի N Ք-495), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Ռաչիկ Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2021 թվականի հուլիսի 26-ի N 26072021-07-0135 վկայական) Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 1/85 հասցեում գտնվող շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0.1046 հեկտար մակերեսով հողամասին կից Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի հունիսի 27-ի N 27062022-07-0073 վկայական) Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի 85/2 հասցեում գտնվող 07-002-0039-1644 կադաստրային ծածկագրով 0.02616 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասը կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել սահմանակից ընդլայնվող 07-002-0039-1640 կադաստրային ծածկագրով հողամասի սեփականատեր Ռաչիկ Գևորգյանին։ 2. Ռաչիկ Գևորգյանը պարտավոր է՝ 1) Աբովյանի համայնքապետարանի 900105201363 հաշվեհամարին մուծել 2 750 410 (երկու միլիոն յոթ հարյուր հիսուն հազար չորս հարյուր տասը) դրամ՝ ընդլայնվող հողամասի կադաստրային արժեքը. 2) Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 65 000 (վաթսունհինգ հազար) դրամ` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար և 5 000 (հինգ հազար) դրամ՝ հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Ռաչիկ Գևորգյանի կողմից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռաչիկ Գևորգյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |