Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու անդամ Նազիկ Հարությունյանը 2023 թվականի չորրորդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած ավագանու 6 նիստերից, 112 քվեարկություններից բացակայել է 6 նիստերից, 112 քվեարկություններից, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Վաղաժամկետ դադարեցնել Աբովյան համայնքի ավագանու անդամ Նազիկ Հարությունյանի լիազորությունները: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |