Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել 2018 թվականի մարտի 19-ի N 06 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյան համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին. 2) Աբովյան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 19-ի N 109-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 3) Աբովյան քաղաքի էդ. Պետրոսյան փողոցի թիվ 1/45/5 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|