Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 23-ի N 04-Ն որոշման, հաշվի առնելով Գևորգ Հակոբյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի փետրվարի 18-ի N Ք-928). 1. Ձևակերպել կառուցապատող Գևորգ Հակոբյանի կողմից իրականացված Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի 9-րդ փողոց թիվ 3/3 հասցեում գտնվող առանձնատան կառուցման շահագործման թույլտվությունը (շահագործման թույլտվությունը կցվում է): 2. Գևորգ Հակոբյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201355 հաշվեհամարին մուծել 14 000 (տասնչորս հազար) դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվություն տրամադրելու համար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |