|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, (0222) 2-03-65, (060) 447-000, abovyan.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 մայիսի 2025 թվականի N 1922 |
ԱՐԹՈՒՐ ՍԱՅԱԴՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի N 111-Ն և դեկտեմբերի 24-ի N 203-Ն որոշումների, հիմք ընդունելով Արթուր Սայադյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մայիսի 07-ի N Ք-3035). 1. Փոփոխել Արթուր Սայադյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2019 թվականի հունիսի 18-ի N 18062019-07-0096 վկայական, «ԳԵՈԼԵՆԴ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 15-ին կազմված հատակագիծ և եզրակացություն) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 20-րդ փողոցի 3-րդ փակուղի թիվ 4 հասցեում գտնվող 400.0 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից՝ 16.84 քառակուսի մետր այլ հողեր հողամասի գործառնական նշանակությունը որպես՝ բնակելի կառուցապատման հողամաս: 2. Արթուր Սայադյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին վճարել 6 684 (վեց հազար վեց հարյուր ութսունչորս) դրամ` որպես հողամասի գործառնական նշանակության փոփոխության ծառայության վճար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արթուր Սայադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(166.56 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|