Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, հաշվի առնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի հունվարի 25-ի N 07-Լ հրամանը Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 16-ի «Աբովյան համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» N 13-Ա որոշմամբ հաստատված 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի մեջ կատարել հետևյալ լրացումը՝ N 14 ծրագրում ավելացնել «Աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլան»-ի կազմման 8-րդ միջոցառումը (կցվում է)։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից։ |