Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գեղեցիկ Առաքելյանը 2009 թվականից ընտանիքով բնակվում է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 7-րդ շենքի թիվ 6 բնակարանում, հաշվի առնելով Գեղեցիկ Առաքելյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ի N Ք-2054), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2009 թվականի մայիսի 21-ի N 2627816 վկայական) Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 7-րդ շենքի 34.4 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 6 բնակարանն անհատույց օտարել Գեղեցիկ, Արմեն և Սամվել Առաքելյաններին: 2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
|