Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, 81-րդ հոդվածի 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Հաստատել` 1) Աբովյան համայնքի ղեկավարի 2023 թվականի հունիսի 26-ի «Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2424 որոշումը։ 2) Աբովյան համայնքի «Վերին Պտղնի գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի։ 2. Աբովյան համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ կազմակերպության կանոնադրությունը գրանցելու համար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |