Խնդիր → Փողոցների (բակերի) մաքրում
Համառոտ նկարագրություն` Բարև Ձեզ,
Երկար սպասելուց հետո, որոշեցի գրեմ։ Սպասում էի տեսնեմ բան կփոխվի թե ոչ, փաստորեն Ոչ։
Ես պահանջում եմ, որ ինձ բացատրեք, ինչում էր կայանում իմաստը, ձեր կողմից կատարած ցանկապատի քանդումների, եթե դա արվեց միայն մեկ օրինակով։
ք․Աբովյան, Գառնի փողոց, 7 շենքի ետնամասի ցանկապատերը քանդվել են միայն մեր պատշգամբի առջև, ԻՆՉՈՒ՞
Փաստորեն կարելի էր՞՞՞, մոտենալ ձեր աշխատակցին, որը ներկա եր, և հարց լուծել, որ մնացածին ձեռք չտան։
Եթե բոլորը չեիք քանդելու, մերը նույնպես չքանդեիք, սիրուն կանաչապատ տարածք էր, հիմա այնտեղ անհոգի անապատ է։
Եթե չեք քանդում բոլորինը, մերը ցանկապատը ետ բերեք, թե Խ․Ծ․Բ․ դեռ ուժի մեջ է մեր երկրում, ով ձայն չի հանում նստում են գլխին։
Լավ կլինի մարդկանց բացատրեք, որ աղբը պատուհանից չեն նետում դուր և բակը սարքում խոզանոց։
Կամ գարեջրերի շշերը, ծխախոտի դատարկ ըուփերը չեն նետում որտեղ պատահի, մարդկանց պատշգամբների տակ։
Սիրուն չի ստացվում։
Խնդրի հասցեն` ք․Աբովյան, Գառնի փողոց, 7 շենք
Ներկայացման ամսաթիվ` 21/08/2024 11:49