Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 193-Ն որոշման, հաշվի առնելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ «413Թ-01/Վ-022» անշարժ գույքի գնահատման մասնագիտական եզրակացությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 11 570 000 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռիմա Գասպարյանի ընտանիքը 1983 թվականից բնակվում է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3 շենքի թիվ 2 բնակարանում, սակայն ընտանեկան հանգամանքներից ելնելով այն չի սեփականացրել, հիմք ընդունելով Ռիմա Գասպարյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի N Ք-6587), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Համայնքային սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի նոյեմբերի 4-ի N 04112022-07-0069 վկայական) Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 3 շենքի 102.49 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով թիվ 2 բնակարանն ուղղակի վաճառքով` 11 570 000 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար) դրամով, օտարել Ռիմա, Սլավիկ, Արմեն և Սեդա Գասպարյաններին: 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անձինք պարտավոր են վճարել. 1) համայնքապետարանի 900105201777 հաշվեհամարին 11 570 000 (տասնմեկ միլիոն հինգ հարյուր յոթանասուն հազար) դրամ` բնակարանի գինը, 2) համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին 73 000 (յոթանասուներեք հազար) դրամ` համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման փաստաթղթերի կազմման համար ծառայության վճար: 3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից: 4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |