Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 3.2-րդ և 4-րդ մասերը, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Առինջի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գեղաշենի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգելի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Կամարիսի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Վերին Պտղնի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը համարել դադարեցված։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից, իսկ որոշման 1-ին կետում նշված հիմնարկների գործունեությունը դադարեցված է համարվում իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից կանոնադրությունները հաշվառումից հանելու պահից։ |