Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և հիմք ընդունելով Գագիկ Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2022 թվականի մարտի 14-ի N Ք-835), Աբովյան համայնքի ավագանին որոշում է. 1.Գագիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2018 թվականի հունիսի 20-ի N 20062018-07-0075 վկայական) Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղում գտնվող 07-018-0069-0011 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ մրգի, բանջարեղենի մշակման և պահածոյացման (չներառված ուրիշ խմբավորումներում) արտադրամաս կառուցելու նպատակով։ 2. Սահմանել, որ հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով միայն սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |