Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 199-Ն որոշման, հաշվի առնելով Կարապետ Գրիգորյանի դիմումը (մուտք՝ 2024 թվականի սեպտեմբերի 25-ի N Ք-7030). 1. Աբովյան համայնքի Գեղաշեն գյուղում գտնվող անշարժ գույքին (հիմք՝ 2005 թվականի ապրիլի 04-ի N 1226169 վկայական) տրամադրել հասցե` համայնք Աբովյան, գյուղ Գեղաշեն, 3-րդ թաղամասի 1-ին փողոց, 2: 2. Կարապետ Գրիգորյանը պարտավոր է Աբովյանի համայնքապետարանի 900105201652 հաշվեհամարին մուծել 10 000 (տասը հազար) դրամ` հասցեի տրամադրման ծառայության վճար: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարապետ Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |