Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 04-Ի N 02 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի,  Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է՝
      1.   Հաստատել 2020 թվականի մարտի 04-ի N 02 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
      1)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Հանրապետության պողոտայի 36 շենքի թիվ 27 բնակարանն անհատույց օտարելու մասին.
    2)  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Սարալանջի փողոցի թիվ 18/8 հասցեում գտնվող ջրմուղկոյուղու վարչական շենք-շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.
   3)  Աբովյան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի N 136-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
     4)  Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 28-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
      5)  Աբովյան համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին.
     6)  Աբովյան համայնքի ավագանու անդամ Արման Գրիգորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.
   7)  Աբովյան համայնքի ավագանու անդամ Արթուր Հարությունյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.
    8)  Աբովյան համայնքի ավագանու անդամ Էդգար Հովհաննիսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.
      9)  Աբովյան համայնքի ավագանու անդամ Նորայր Միքայելյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.
   10)  Աբովյան համայնքի ավագանու անդամ Անդրանիկ Նարինյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին.
    11)  Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Հանրապետության պողոտայի հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին.
    12)  Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Հատիսի փողոցի հիմնանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին։
      2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՈՒՍՅԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner