Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աբովյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`       
1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի հինգերորդ նստաշրջանի հերթական երրրորդ նիստի հետևյալ օրակարգը. 
1)
 Աբովյան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքերն անհատույց օգտագործման իրավունքով համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրելու մասին.     
2)
 Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի թիվ 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում առկա ոչ պիտանի հիմնական միջոցների դուրս գրման մասին.     
3) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի 142/1 հասցեում գտնվող հողամասը Վրույր Վիկ Շամիրյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.  
4) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 10/11 հասցեում գտնվող հողամասը Սայադ Ազաբյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին.  
5) Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 17/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասն օտարելուն համաձայնություն տալու մասին.   
6) Աբովյան համայնքի Գետարգել գյուղի 7-րդ փողոցի 17/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասն օտարելուն համաձայնություն տալու մասին.   
7) 
Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0304-0026 կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
8) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0304-0027 կադաստրային ծածկագրով 0.05 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.
9) Աբովյան համայնքի Առինջ գյուղի Գ թաղամասի 8-րդ փողոցի 11 հասցեում գտնվող հողամասի մի մասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին.      
10) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող 0.704 հեկտար և 1.1151 հեկտար մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու և առանց մրցույթի վարձակալությամբ տրամադրելու մասին.    
11) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին. 
12) Աբովյան համայնքի «Կամարիս գյուղի «Կակաչ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին.     
13) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքում գտնվող 0.04611 հեկտար, 0.02164 հեկտար, 0.03642 հեկտար և 0.00939 հեկտար մակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունները փոփոխելու մասին.      
14) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Կամարիս գյուղում գտնվող 07-035-0149-0055 կադաստրային ծածկագրով հողամասը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու մասին.     
15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի 7-րդ շենքի թիվ 69, 70 բնակարաններն անհատույց օտարելու մասին.     
16) 
Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Գուրգեն Արշակյան թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին.
17) 
Աբովյան համայնքի Բալահովիտ գյուղի Գուրգեն Արշակյան թաղամասի 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 8 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին.
18) «ԷԼԻՏ ՓՐՈՋԵՔԹ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հողամասի գործառնական նշանակությունը փոփոխելու մասին.
19) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Առաջարկվեց օրակարգի նախագծի 1-ին կետի 18-րդ հարցը օրակարգից հանել, քանի որ ավագանու «Քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի» մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել։

Օրակարգը հաստատվեց առաջարկված տարբերակով։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք. Աբովյան, Բարեկամության հրապ., 1
(0222) 2-03-65, (060) 447-000
abovyan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031415@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner