Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է` 1. Հաստատել Աբովյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 14-ի ութերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստի հետևյալ օրակարգը. 1) Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգն ու պայմանները հաստատելու մասին. 2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի 2025 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին. 3) Հայաստանի Հանրապետության Հոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 206-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին. 4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 207-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին. 5) Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայության համար սահմանված տեղական վճարի վճարումից ազատելու մասին. 6) Հայաստանի Հանրապետության կառավարության «Մարդկային կապիտալի զարգացում» ծրագրի շրջանակներում Արամուս և Բալահովիտ գյուղերի նորակառույց մանկապարտեզների համար ձեռք բերված գույքն Աբովյան համայնքի հաշվեկշռում ընդգրկելու մասին. 7) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկը հաստատելու մասին. 8) «Առինջ համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին. 9) Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց ներկայացնելու մասին. 10) «ԴԵՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին. 11) «ԴԱՅՆԱՄԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին. 12) «ԷԿՈ ԱԳՐՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տալու մասին. 13) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 230-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին. 14) Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 114-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 15) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքերն աճուրդային կարգով օտարելու մասին. 16) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 32/28/1 հասցեում գտնվող անշարժ գույքը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին. 17) Աբովյան համայնքի Արամուս գյուղում գտնվող 07-013-0130-0006 կադաստրային ծածկագրով 0.1266 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 18) Աբովյան համայնքի Պտղնի գյուղում գտնվող 07-054-0305-0030 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին. 19) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 2/16 հասցեում գտնվող հողամասը Սիրակ Դադոյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 20) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Արամուս գյուղում գտնվող 07-013-0140-0052 կադաստրային ծածկագրով հողամասն Արամայիս Խաչատրյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 21) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Արամուս գյուղում գտնվող 07-013-0140-0050 կադաստրային ծածկագրով հողամասը Տիգրան Գեղամյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 22) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Առինջ գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցի 22/3 հասցեում գտնվող հողամասը Հասմիկ Մհերյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 23) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Կարմիր բանակի փողոցի թիվ 5/27 հասցեում գտնվող հողամասն Առաքել Առաքելյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 24) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան քաղաքի Հատիսի փողոցի թիվ 142/1 հասցեում գտնվող հողամասը Ջիվան Զարգարյանին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 25) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Արզնու խճուղու թիվ 18 հասցեում գտնվող հողամասը Կարեն և Արփինե Թովմասյաններին ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարելու մասին. 26) Սարգիս Այդինյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելուն համաձայնություն տալու մասին. 27) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով, մրցութային կարգով տրամադրելուն համաձայնություն տալու մասին. 28) Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 228-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին. 29) Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասերն ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին. 30) Աբովյան համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|