Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Աբովյան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 04-ի N 66-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետը և 17-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Աբովյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրել Աբովյան համայնքի ավագանու անդամ Նիկոլայ Աբրահամյանին։ 2. Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրել Աբովյան համայնքի ավագանու անդամ Լևոն Ժամհարյանին։ 3. Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի խորհրդակցական մարմնում համայնքի ավագանու անդամի թեկնածու առաջադրել Աբովյան համայնքի ավագանու անդամ Գոռ Ղալեչյանին։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |